Ընթանում են խորհրդարանական ճեպազրույցները: «Իմ քայլը» խմբակցությունից ճեպազրույցին ներկա էին Սիսակ Գաբրիելյանն ու Սուրեն Գրիգորյանը:
Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցը ինչպե՞ս և ի՞նչ ձևաչափով է անցել հարցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պատասխանեց հարցով՝ իսկ իրենք պետք է սահմաննե՞րը փակեն մերժված քաղաքական գործիչների առաջ:
«Իսկ ի՞նչ է՝ մենք պետք է սահմանները փակենք և ասենք, որ մերժված քաղաքական գործիչները իրավունք չունե՞ն լքել Հայաստանի Հանրապետությունը: Մի քիչ տրամաբանական չի լինի»,- նշեց իմքայլական պատգամավորը:
Պատասխանելով երրորդ նախագահին առնչվող հարցին՝ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց. «Ես Սերժ Սարգսյանին մաղթում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ այսօր նա այդ հնարավորությունն ունի»: