Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պարագվայական բանտից լուսանկար է հրապարակել: Նախկին ֆուտբոլիստի լուսանկարը կալանավայրից սոցիալական ցանցերում տարածել է պարագվայցի լրագրող Էռնան Ռոդրիգեսը:
Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին խաղացողը ձերբակալվել էր Պարագվայում. պատճառը կեղծ փաստաթղթերն են եղել: Ռոնալդինյոյի հետ ձերբակալվել էր նաև նրա եղբայրը` Ռոբերտոն:
Իր հայրենիքում՝ Բրազիլիայում ևս, Ռոնալդինյոն օրենքի հետ խնդիրներ ունի: Ավելի վաղ պետությունն առգրավել էր նրան պատկանող 57 անշարժ գույք, քանի որ նախկին ֆուտբոլիստը չէր կարողացել վճարել բնապահպանությանը հասցրած վնասի համար նախատեսված տուգանքը: