Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան ինքնակամ որոշել է պահպանել կարանտինի կանոնները՝ կորոնավիրուսով հնարավոր վարակի կասկածանքով: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում չի մասնակցի հասարակական միջոցառումներին և հանդիպումներին Պորտուգալիայում և արտասահմանում: Ընդ որում՝ կորոնավիրուսի ախտանշաններ նախագահի մոտ չեն հայտնաբերվել:
Նախագահ Սոուզայի այդ քայլի պատճառը անցած շաբաթ երկրի հյուսիսում գտնվող դպրոցներից մեկի աշակերտների հետ նրա հանդիպումն էր: Որոշ ժամանակ անց դպրոցը փակվել էր կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքի պատճառով:
Մարտի 9-ի տվյալով՝ Պորտուգալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք, մահվան դեպք չի եղել: