Կորոնավիրուսի 3D մոդելից ոգեշնչված՝ ֆրանսիացի շոկոլադագործ Ժան-Ֆրանսուա Պրեսը հաճելի անակնկալ է մատուցել Ֆրանսիայի արևմտյան Ֆինիստեր դեպարտամենտի բնակիչներին: Նա վիրուսի տեսքով կարմիր նուշով շոկոլադե գնդակներ է պատրաստել՝ փորձելով քաղցր «կորոնավիրուսներով» ժպիտ առաջացնել մարդկանց մեջ այս դժվար ժամանակներում:
Գնորդները խոստովանել են, որ շոկոլադե «կորոնավիրուսը» լավագույն հակաթույնն է նոր վարակի տարածման պատճառով առաջացած վախի ու խուճապի դեմ: