2014-ին Մալայզիական ավիաընկերության Boeing 777 օդանավն իրականացնում էր MH17 թռիչքը, երբ խոցվեց Դոնեցկի օդային տարածքում: Մեղադրյալները Ռուսաստանի երեք և Ուկրաինայի մեկ քաղաքացի են, որոնք չեն ներկայանա դատարան: Նրանցից միայն մեկն է համաձայնել ցուցմունք տալ, այն էլ՝ տեսաուղերձով: Կասկածյալները դատվելու են անհատապես, բայց որպես մեկ գործընթացի մաս:
Նիդեռլանդների դատախազությունը բոլոր չորսին մեղադրում է 298 մարդու սպանության մեջ ներգրավված լինելու հարցով:
«Ոչ մեկն անձամբ չի սեղմել մեկնարկի կոճակը,- պարզաբանում է Նիդեռլանդների դատախազ Ֆրեդ Վեստերբեկը,- բայց նրանք միասին են աշխատել զենքի առաքման հարցում, հետևաբար նրանց կարելի է համարել կասկածյալներ MH17-ը գնդակոծելու գործով»:
Միջազգային հետաքննչական խումբը եզրակացրել է, որ MH17 թռիչքային ինքնաթիռը գնդակոծվել է «Բուք» զենիթա-հրթիռային համակարգից արձակված երկիր-օդ հրթիռով: Քննչական խումբը վստահ է, որ Բուքը Ուկրաինա է բերվել Ռուսաստանից, և դրան նպաստել են չորս կասկածյալները, որոնք չեն ընդունում ներկայացված մեղադրանքները:
Դատավարությունն անցկացվում է Նիդեռլանդների օրենքների համաձայն, քանի որ ինքնաթիռում գտնվող 298 մարդկանց մեծ մասը այդ երկրի քաղաքացի էին: