Անգելինայի` ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի, ամբողջ բժշկական անձնակազմի։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։
Շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց լուման ներդրեցին այս վեհ գործում»,- գրել է նախարարը։