Յոթ տարվա ընթացքում Հայաստան ժամանած էկոտուրիստների թիվը մի քանի հազարից հասել է կես միլիոնի։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Ըստ որոշ հաշվարկների՝ էկոտուրիզմը 2020-ի վերջում զբաղեցնելու է համաշխարհային տուրիզմի ողջ չափաբաժնի 25 տոկոսը, իսկ ֆինանսական շրջանառությունը հասնելու է 470 միլիարդ դոլարի։
Հայաստանում էկոզբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն գեղատեսիլ բնությունն ու համեղ սնունդը, այլև յուրահատուկ և աշխարհի եզակի երկրներում հանդիպող կենսաբազմազանությունը։