Դամասկոսում հայ սկաուտները երթ են կազմակերպել և երախտագիտություն հայտնել Սիրիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: Սիրիական SANA գործակալությունը տեղեկացնում է, որ երթի մասնակիցներն իրենց շնորհակալության խոսքն են ուղղել խորհրդարանի անդամներին:
Երթի մասնակիցները շնորհակալական գրառումներով, դրոշներով ուղղվել են խորհրդարանի շենք և հանդիպել Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղին և պատգամավորներին, որոնց թվում էր նաև հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը։ Համուդա Սաբբաղին ջերմորեն ողջունել է երթի մասնակիցներին և բարձր գնահատել հայ ժողովրդին հավատարմությունը Սիրիային:
Սիրիայի օրենսդիրի ղեկավարը նշել է, որ երթի կազմակերպումը խորհրդանշական օր է տեղի ունեցել. այսօր նշվում է Սիրիայի հեղափոխության օրը: Համուդա Սաբբաղին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցն այն եզակիներից էր, որ ընդունվեց միաձայն քվեարկությամբ:
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին էր ճանաչել Հայոց ցեղասպանության ճանաչող և դատապարտող բանաձևը: