Կրակոցներ Փարիզի հյուսիսարևելյան հատվածի մզկիթի բակում: Անհայտ անձը հրազենից ծանր վիրավորել է մի տղամարդու, նրա կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում: Կրակողին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ենթադրում են, որ միջադեպը անձնական դրդապատճառներ ունի և առայժմ չեն ընդունում ահաբեկչության վարկածը: Հանցագործի որոնումը շարունակվում է: Գործի առիթով հետաքննություն է սկսվել: