Կորոնավիրուսով վարակվածների կտրուկ աճ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում: Հիվանդների թիվն անցնում է 500-ը, հաղորդում է NBC-ին: Ըստ պաշտոնապես հաստատված վերջին տեղեկությունների՝ երկրում վարակից մահացել է 21 մարդ: Վարակակիրների ամենաշատ թիվ է արձանագրվել Վաշինգտոնի նահանգում՝ 115 դեպք, երկրորդը Նյու Յորքի նահանգն է՝ 105 դեպքով: Մահերի թվով էլ Վաշինգտոնի նահանգը առաջինն է, այստեղ գրանցվել է 18 մահ:
Կորոնավիրուսի տարածման պատճառով ԱՄՆ իշխանությունները երկրի 8 նահանգում՝ Վաշինգտոնում, Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, Քենտուկիում, Մերիլենդում, Յուտայում և Օրեգոնում հաստատել են արտակարգ իրավիճակների ռեժիմ: