Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է նաև Ֆրանսիայում: Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) չորս պատգամավոր և երկու աշխատող վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով, հայտնել է РИА НОВОСТИ-ն:
Մարտի 8-ի տվյալներով, Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել Է 1126-ի, մահացել Է 19 մարդ: Ֆրանսիայի իշխանությունները որոշել են արգելել այն միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում Է հազարը:
Հյուսիսային Կորեան էլ վերացրել է մեկամսյա կարանտինը դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների համար և թույլ տվել նրանց լքել երկիրը: Պաշտոնապես, Փհենյանում կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել: Այնուամենայնիվ, ԶԼՄ-ները հայտնում են, որ կանխարգելման նպատակով մի քանի հազար մարդ մեկուսացված է: