Կորոնավիրուսից չեն կարողանում պաշտպանվել նույնիսկ եվրոպական կառույցները: Վարակակիր է դարձել ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանի աշխատակցուհին, որը, ամենայն հանավանակությամբ, վարակվել է Իտալիայի հյուսիս այցի ընթացքում, ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ:
Հիվանդին տուն են ուղարկել, իսկ նրա հետ շփված բոլոր գործընկերները հայտնվել են տնային կարանտինի մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բրյուսելում կորոնավիրուսով վարակվել է ԵՄ ինստիտուտների երկու աշխատակից: