Լոնդոնի կենտրոնում բրիտանական ոստիկանությունը կրակել և սպանել է մի մարդու, որը սպառնացել է երկու դանակով:
Պարեկային ծառայության աշխատակիցները փորձել են կանգնեցնել կասկած առաջացրած տղամարդուն, նա էլ ինքնապաշտպանվելու համար դանակներն է հանել: Դեպքի վայր ժամանած զինված ոստիկանները վերացրել են վտանգավոր օբյեկտին: Սպանվածի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում, Լոնդոնի ոստիկանությունն էլ հրաժարվում է կատարվածը որակել ահաբեկչություն: