Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է, իր կարծիքով, կորոնավիրուսի իրավիճակի նկատմամբ չափազանցված արձագանքները և այն համեմատել է սովորական գրիպի համաճարակի հետ:
«Անցյալ տարի 37 հազար ամերիկացի մահացավ սովորական գրիպից: Միջին հաշվով տարեկան մահացությունը 27000-ից 70,000 մարդ է: Մինչդեռ այսօր ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 546 դեպք, որից 22-ը՝ մահացու ելքով: Մտածեք այդ մասին»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Նախագահի հայտարարություններն արվել են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու անբավարար միջոցների վերաբերյալ քննադատության ֆոնին:
Մասնագետները զգուշացնում են, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը մոտ է համաճարակին: