Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը կարող է նոր պաշտոն ստանալ կառավարությունում. ուժային փոխվարչապետի պաշտոնը: Այս մասին հաղորդում է ZN.UA-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Ընդ որում՝ Ավակովը պահպանելու է նաև ՆԳՆ ղեկավարի պաշտոնը: Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ Պաշտպանության և Ներքին գործերի նախարարներին նշանակում է նախագահը, բայց նրանց կարող է հեռացնել Գերագույն ռադան:
Արսեն Ավակովը ՆԳՆ ղեկավար է նշանակվել 2014-ի փետրվարին և վերանշանակվել է այդ պաշտոնում 2019-ի օգոստոսին: Նա նախորդ կառավարության երկու նախարարներից մեկն է, որը պաշտոնը պահպանեց նոր կառավարության կազմում: