Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների՝ դատախազին ներկայացրած բացարկի միջնորդությունը: Այս մասին հայտնել է Թավադյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
«Դատավորը մերժել է միջնորդությունը հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ։ Նիստը հետաձգվեց, դատախազը ներկա չէր ծանրաբեռնված լինելու պատճառով. խնդրել էր այն հետաձգել։ Նիստը կշարունակվի վաղը՝ ժ. 16։00-ին»,- ասել է Արամ Օրբելյանը։