ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան: Տեղեկությունը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: