«Հետևում ենք սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքին, այն ընթանում է սահմանաված կարգով: Իհարկե, առանձին դեպքերում ականատես ենք լինում նաև էքսցենտրիկ որոշակի դրսևորումեների»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա կարծում է, որ մինչև հանրաքվեի օրը իշխանությունները հնարավորություն կունենան ներկայացնելու հանրաքվեի բուն նպատակը՝ որոշակիացնելով կոնկրետ բովանդակային մասը: «Առանձին դեպքերում բոլորս էլ տեսնում ենք, որ այստեղ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում, և բովանդակային մասով լուրջ շեշտադրումներ արված չեն: Կարծում եմ՝ հենց ԱՅՈ-ի, ՈՉ-ի շտաբների աշխատանքի դաշտում է գտնվում հարցը»,- ասաց Տոնոյանը: