40 նոր կիսավագոններ այսօրվանից կսկսեն շահագործվել և կսպասարկեն «Հարավկովկասյան երկաթուղու» արտաքին բեռնափոխադրումը: Նոր վագոնները կապահովեն բեռների անվտանգ տեղափոխումը և կբարձրացնեն փոխադրումների հուսալիությունը:
Ընկերությունը 2015-ից սկսած արդեն ձեռք է բերել 112 կիսավագոն, ևս 70-ը նախատեսվում է գնել այս տարի: Բեռնափոխադրող ընկերության տնօրենի կարծիքով էլ պարկի թարմացումը կնպաստի տնտեսության զարգացմանը և կբարելավի տրանսպորտային ծառայությունների որակը: