Մարտի 2-8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ: Դրանց թվում են՝ 2 որոնողափրկարարական, 1 քարաթափման, 1 դարափուլի, 257 հրդեհի ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթուղում, 98 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 79 մարդ: Փրկարարական օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկվել է 5 քաղաքացի:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք. տուժել է 18 քաղաքացի:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 33 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: