Անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը Ֆրանսիայում աճել է ավելի քան 100-ով, ևս երկու մարդ մահացել է Նորմանդիայի շրջաններում: Այդ մասին հայտնում է BFM TV-ն:
Այսպիսով, երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 16-ի, իսկ վարակակիրների թիվը հասել է 949-ի:
Երկուշաբթի օրվանից երկրի առանձին շրջաններում մանկապարտեզներն ու դպրոցները կփակվեն 15 օրով: Իշխանությունները հայտարարել են, որ համաճարակն անխուսափելի է թվում: