Վաղը՝ մարտի 9-ին, մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ԲՈՒՀ-երում դասերը կվերսկսվեն։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք ուշադիր հետևել ենք և արձանագրել, որ անցնող շաբաթ պոլիկլինիկաներ դիմելիության, շտապօգնության կանչերի, հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով դեպքերի թիվը նվազում է և, ընդհանուր առմամբ, դասերը չվերսկսելու որևէ պատճառ չկա։ Չկա նաև կորոնավիրուսի տարածման հետ կապված լարվածություն»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ կառավարությունը հետևում է իրավիճակին, և անգամ փոքր վտանգի դեպքում հանրություն կիրազեկվի։
«Իրավիճակը հանգիստ է, և դասերը վաղվանից կվերսկսվեն»,- եզրափակեց Ա․Հարությունյանը։