Մարտի 7-ի ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Ռ․Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ, նրա ինքնազգացողությունն այժմ լավ է։
Մեր տեղեկություններով՝ Ռ․Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են «էրեբունի» ԲԿ, որտեղ նա սրտի հետազոտություն է անցնում։