ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյսանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով կանանց տոնը։
«Շնորհավորելով կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ուզում եմ հիշեցնել, որ կանանց արժևորումը և նրանց իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի կողմից սկսվում է դեռ ներարգանդային կյանքից, երբ պտղի սեռը հայտնի դառնալուց հետո, ոմանք որոշում են ընդհատել այդ հղիությունը։
Եկե՛ք ընդունենք, որ չի կարող լինել կանանց նկատմամբ բռնությունից զերծ և բոլորի համար հավասար իրավունքներով հասարակություն, երբ որևէ ընտանիքում որոշում է կայացվում դադարեցնել հղիությունը, քանի որ պտուղը իգական սեռի է։
Եկե՛ք ընդունենք, որ պետք է ազգովի արմատախիլ անենք այդ «ավանդույթը» և կանանց բոլոր իրավունքները պաշտպանենք հենց կյանքի սկզբնավորումից։
Հ.Գ. երջանիկ եմ, որ Նարեի նման հրաշք աղջիկ ունեմ և չեմ պատկերացնում կյանքս առանց նրա»,- գրել է Ա․Թորոսյանը։