Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մայք Ռայանը հայտարարել է, թե դեռևս հայտնի չէ՝ ինչ տեղի կունենա վարակի հետ այլ կլիմայական պայմաններում:
«Մենք դեռևս չգիտենք՝ ինչ ակտիվություն կամ ինչպիսի վարք կցուցաբերի վարակն այլ կլիմայական պայմաններում: Կեղծ հուսադրում կլինի պնդումը, որ կորոնավիրուսը գրիպի նման, ամռան գալուն պես, կվերանա: Առայժմ որևէ փաստարկ չկա, որ հենց այդպես կլինի»,- Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի պատասխանատու Մայք Ռայանը՝ Ժնևում անցկացված մամլո ասուլիսի ընթացքում: