Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին, Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատերս ենք ցավում այս աղջնակի և նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որևէ արդարացում»,- գրել է վարչապետը:
Նշենք, որ Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն այսօր սկսել է ինքնուրույն շնչել, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։