Ադամանդի լեզուն հասանելի է միայն ընտրյալներին, ասում է Ժիրայր Ազարյանը։ Ինքն այդ լեզուն հասկանում է արդեն 30 տարի։ Խոշորացույցով մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ անշուք ալմաստը վերածվում է փայլուն ադամանդի։
Հայ ադամանդագործների արտադրանքը ճանաչելի է ամբողջ աշխարհում։ Մրացակցել հնդկական արտադրատեսակի հետ կարելի է միայն որակի շնորհիվ։