Մարտի 1-ին պարզվեց՝ Իրանից Հայաստան վերադարձած երկրորդ հատուկ չվերթի քաղաքացիներից մեկն իր հետ բերել է Չինաստանում ծնված կորոնավիրուսը։
Ժամեր անց Առողջապահության նախարարը հայտնեց՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել է 32 հոգու, որոնք շփվել են հիվանդի հետ։ Հիվանդի վիճակը լավ է։ Թորոսյանը հայտնեց՝ հանրային առողջապահական վտանգ չկա, կարանտին հայտարարելու կարիք՝ ևս։