Շնորհավորում եմ բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց գործունեությամբ, անձնական օրինակով և առաջնորդությամբ նպաստել են կանանց և տղամարդկանց հավասարությանը, պաշտպանել են բոլոր նրանց, ովքեր ավելի խոցելի և թույլ են եղել սոցիալական և այլ պատճառներով, Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Այո, կնոջ ինքնավստահությունը և զարգացումը նպաստում է նաև տղամարդկանց և ամբողջ հասարակության կայացմանը, բայց թող կանայք երջանիկ, ազատ և ուժեղ լինեն ոչ թե ինչ որ մեկի կամ ինչ որ բանի համար, այլ հենց այնպես, քանի որ նրանք արժանի են դրան»,- գրել է Զ․Բաթոյանը: