Ֆաթվաների հարցով եգիպտական պետական խորհուրդը՝ Դար ալ-Իֆթան, որ կրոնական հրամանագրեր է արձակում, դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի շահարկումը, որ արտահայտվում է փախստականների տառապանքների միջոցով եվրոպացիների վրա ճնշում գործադրելու և ֆինանսական օգուտներ ստանալու ձևով:
Դար ալ-Իֆթան հաստատել է, որ թուրքական վարչակարգը տեղահանվածներին օգտագործում է եվրոպական երկրներին շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նրանք պաշտպանեն Սիրիայում Թուրքիայի անթաքույց միջամտությունը:
Fatwa House-ը միջազգային հանրությանը և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում աջակցել փախստականներին, որպեսզի փրկեն այդ մարդկանց տառապանքներից: