Դալիի և Պիկասոյի երևանյան սպասված ցուցահանդեսը մի յուրօրինակ կամուրջ է, որ կապում է երկու հանճարեղ իսպանացիներին, որոնք առաջին անգամ հանդիպեցին գրեթե 100 տարի առաջ՝ 1926-ին՝ Փարիզի բոհեմական խառնարանում։
Դալին պաշտում էր իր հանճարեղ հայրենակցին, Պիկասոն էլ առաջին իսկ հանդիպումից գնահատեց երիտասարդի տաղանդը, բայց երկուսի անասելի սնոպիզմը թույլ չէր տալիս արտահայտել փոխադարձ հիացմունքը։ Հետագայում նրանք այդպես էլ չհանդիպեցին նույն ցուցադրական հարթակում։