6 ժամ տևած հանդիպում, զինադադարի համաձայնություն, ռուս-թուրքական ջերմ հարաբերություններ․․․ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների այս հայտարարություններին հակառակ օգտատերերը հանդիպումը համարել են ոչ այդքան ստացված։
Պետդումայի պատգամավորները կարծում են, որ արտաքին գործոնները չեն կարող գժտեցնել Մոսկվային և Անկարային, միաժամանակ ընդգծում են՝ երկու առաջնորդների հանդիպումը դեռ չի երաշխավորում, որ Սիրիայում այլևս ճգնաժամեր չեն լինի։