ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ փոքրիկ Անգելինայի վիրահատության համար նախարարությունը նույնպես միջոցներ կհատկացնի:
«Տեղեկացա, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը։ Մնացած 30,000 դոլարն իմ հրամանով կտրվի պետական բյուջեից։ Վիրահատությունը կարվի Նորք-Մարաշ ԲԿ-ում, մոտակա 1-2 օրվա ընթացքում։ Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։ Առողջություն եմ ցանկանում հրաշք փոքրիկին»,- գրել է նախարարը: