ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է քարոզչություն անել՝ անկախ նրանից, նա որևէ շտաբում գրանցված է, թե ոչ: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա առաջարկեց ԱՅՈ-ի կողմնակիցներին, որոնք ներգրավված չեն շտաբներում, զբաղված են, չունեն ժամանակ, քարոզչություն իրականացնել իրենց շրջապատում՝ առանց գործերից կտրվելու: «Իմաստը հետևյալն է՝ ընտանիքների անդամների, ընկերների հետ յուրաքանչյուրը կարող է ձևավորել ԱՅՈ-ի իր թիմը և ցանցային քարոզչություն իրականացնել՝ ուժեղացնելով ԱՅՈ-ի դիրքերը»,- ընդգծեց վարչապետը:
Փաշինյանը հայտարարեց, որ ԱՅՈ-ի գործընթացը չունի առաջնորդ, առաջնորդ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: «Եվ ուրեմն, ԱՅՈ-ի քաղաքական գործընթացը մեկ առաջնորդ ունի, և այդ մեկ առաջնորդը դո՛ւ ես»,- ասաց նա։