Սիրիայում մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ղեկավարներից Ֆարհադ Դաբիրիանը, որը նախկինում զբաղվել է Պալմիրայում Իրանի էլիտար ստորաբաժանման ղեկավարմամբ: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Բարձրաստիճան զինվորականի մահվան մանրամասները դեռևս հայտնի չեն:
Իրանի իշխանություններն արաբական երկրում 2011-ին զինված հակամարտության մեկնարկից ի վեր պաշտոնապես աջակցում են Սիրիայի կառավարությանը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ իրանական ուժերը Սիրիայի տարածքում գտնվում են միայն որպես ռազմական խորհրդականներ: