Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երեք ավագ անդամները, այդ թվում թագավորի եղբայրը, նախկին թագաժառանգն ու զարմիկը բերման են ենթարկվել պետական դավաճանության կասկածանքով: Այս մասին հայտնում են New York Times և Wall Street Journal պարբերականները:
Հայտնի է դարձել, որ թագավորական պալատի անվտանգության աշխատակիցները ներխուժել են միապետի հարազատների տուն և խուզարկություն իրականացրել, ինչպես նաև բերման ենթարկվել կասկածյալներին: Պետական դավաճանության մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ: