Ռուսաստանի Արխանգելսկի մարզի հացի կոմբինատը սկսել է հայկական ավանդական հացի՝ լավաշի արտադրությունը: Կոմբինատի ղեկավարությունը մասնավորապես հայտնել է.
«Լավաշն այժմ մեծ պահանջարկ է վայելում: Այն դրվում է թե՛ տոնական և թե՛ առօրյա սեղաններին: Տանը լավաշով շաուրմա են պատրաստում, ռուլետներ ու տարբեր միջուկներով՝ կաթնաշոռով, պանրով, երշիկեղենով, զանազան ուտեստներ»: