Ռուանդայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են համատարած հեղեղումներ ու սողանքներ: Տարերային աղետի ժամանակ մահացել է 53 մարդ, կա մոտ 85 տուժած: Արհավիրքի հետևանքով ավերվել են մոտ հազար կառույց, 23 ճանապարհ ու 17 կամուրջ: Վնաս է հասցվել մոտ 200 հա ցանքատարածքի: Հայտնի է դարձել, որ մարդկային կորուստների պատճառը եղել է նաև կայծակը: