Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 70 տոկոսն ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցներից: Տվյալները հրապարակել է երկրում առողջապահության հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը: Չինաստանում վարակվել էին 80651-ը, որոնցից 55404-ն ապաքինվել ու վերադարձել են տուն: Ներկայումս Չինաստանի հիվանդանոցներում բուժվում է 22177 մարդ, որոնցից 5498-ը՝ ծանր վիճակում:
Վերջին շրջանում Չինաստանում համաճարակային իրավիճակը լավանում է: Վերջին օրվա ընթացքում ամբողջ երկրում արձանագրվել է վարակվելու 99 դեպք, ընդ որում, Հուբեյ նահանգից դուրս գրանցվել է ընդամենը 1 դեպք: