Երեկվանից ՈՉ-ի քարոզչական կողմը սկսել է վստահված անձանց կազմի համալրման գործընթացը: Ովքեր կցանկանան հանրապետության 2008 տեղամասում ՈՉ-ի վստահված անձ լինել, մինչև մարտի 15-ը դիմելու ժամանակ ունեն:
Ռուբեն Մելիքյանն ասում է, որ արդեն իսկ դիմումներ ունեն, նաև՝ մշակված ալգորիթմ: Այսպիսով, նա լիահույս է, որ ապրիլի 5-ին ՈՉ-ի կողմը կկարողանա արդյունավետ վերահսկողություն իրականացնել: