Փախստականների առջև Եվրոպայի դռները բացելուց հետո Թուրքիան խորացրել է միգրացիոն ճգնաժամը: Համաշխարհային հիմնահարցը հանգուցալուծելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Բրյուսել: Էրդողանի՝ մարտի 9-ին նախանշված այցի մասին հայտնել են երկրի նախագահի վարչակազմից:
Նախօրեին Թուրքիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հիմնահարցեր, մասնավորապես՝ Իդլիբի հակամարտությունն ու փախստականների խնդիրը: Էրդողանը Եվրոպային հորդորել է արդարացիորեն բաշխել միգրացիոն բեռն ու փախստականների համար պատասխանատվությունը: