Ինտենսիվ այգի թե ջերմոց հիմնող գյուղացին կարող է նաև կաթիլային ոռոգման հայկական խողովակներ օգտագործել: Տեղական մեր տնտեսվարողներից «Նյու պլաստ» ընկերությունն արտադրությունը կատարելագործել է իսրայելական տեխնոլոգիայով: Տեսականին սպառում են առայժմ Հայաստանում ու Արցախում, արտահանման շուկաներ փնտրում: Կաթիլային այդ համակարգը կանցկացվի նաև Երևանում տնկվող անտառում: