Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման նպատակով մշակվել է 2020-2023 թթ. միջոցառումների ծրագիր, որը հավանության է արժանացել Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստում:
Նշվում է, որ Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով առողջապահության նախարարության ֆինանսավորումը 2020 թվականին կավելանա 1,9 մլրդ դրամով: Արդյունքում կընդլայնվեն դեռահասների առողջության բարելավմանն ուղղված քայլերի շրջանակները: Մասնավորապես, 15 տարեկան բոլոր աղջիկների համար այժմ իրականացվող մանկաբույժի զննությանն ու որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությանը կավելանա նաև վահանագեղձի գերձայնային հետազոտություն, ըստ ցուցումների՝ նաև հորմոնների հետազոտություններ:
Այսպիսով, ակնկալվում է վերարտադրողական կորուստների նվազեցում՝ առնվազն 5 տոկոսով, ինչը վերարտադրողական խանգարումներ ունեցած և բուժման ենթարկվածների շրջանում, վերարտադրողական տարիքում, կապահովի հղիություն և հղիության բարեհաջող ելք` տարեկան շուրջ 150 ծնվող երեխա:
Դիտեք նաև տեսանյութը: