Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ՝ զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 145-ի: Իսլամական Հանրապետությունում տիրող իրավիճակի մասին տեղեկացնում են Իրանի առողջապահության նախարարությունից:
Իրանում մեկ օրում ավելացել է 1000 վարակակիր: Ընդհանուր թիվը հասել է 5823-ի:
Ի դեպ, Իսլամական Հանրապետություն կորոնավիրուսով վարակված են մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներ: Վարակից մահացել է ընտրված կին խորհրդարանական, որը պետք է ընդգրկվեր Իրանի նոր Մեջլիսի կազմի մեջ: Նա ներկայացնում էր Թեհրանը: