Թուրքիան սիրիացի փախստականների առջև փակել է դեպի Եվրոպա տանող Էգեյան ծովի ճանապարհը: Հայտնի է դարձել, որ որոշումը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրի հետ: Ծովային ճանապարհը փակելու կառավարության որոշումը կայացվել է գաղթականների անվտանգությունից ելնելով:
Հիշեցնենք, որ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ Թուրքիան փախստականների առջև բացում է Եվրոպայի դռները և կրկին փակելու մտադրություն չունի: Միաժամանակ երկրի ներքին գործերի նախարարը նշել էր, որ Թուրքիայով դեպի եվրոպական երկրներ է անցել ավելի քան 100 հազար փախստական: