Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ եթե կորոնավիրուսն ամռանը վերանա, ապա դա կլինի ճակատագրի նվեր, սակայն նման սցենարի հույսը չկա:
«Կեղծ հույս է, որ վարակն ամռանը պարզապես կանհետանա գրիպի նման: Հուսով ենք, որ այդպես կլինի, սակայն դա կլինի ճակատագրի նվեր: Մենք չենք կարող նման ենթադրություններ անել: Ներկայում մենք հիմքեր չունենք, որ իրադարձություններն այդպես կզարգանան: Հետևաբար՝ անհրաժեշտ է վարակի դեմ հիմա պայքարել, այլ ոչ թե հույս ունենալ, որ այն ինքն իրեն կանհետանա»:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը: Մահացածներն ավելի քան 3 հազարն են: Իսկ ապաքինվածները՝ 56 հազար: