Բելառուսը նավթի մատակարարման ու վերամշակման մի շարք առաջարկներ է ստացել: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահի խոսքով՝ այդ առաջարկները քիչ չեն: Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է քննարկել էներգակիրների, մասնավորապես՝ նավթի մատակարարման վերաբերյալ իրենց ունեցած որոշ առաջարկներ՝ հասկանալու համար արժի՞ արդյոք գնել այդ նավթը: