Դատարան հասնող քաղաքացիական հայցերի թիվը երեք անգամ ավելի է, քան մի քանի տարի առաջ էր: Դատարանները գերծանրաբեռնված են: Գործերը լսվում են զգալի ուշացումներով: Դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի հստակեցվի առաջին ատյանի դատարաններում դատաքննության ողջամիտ ժամկետի հարցը: