Ամերիկյան իշխանությունները հետևում են Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի՝ Մերձավոր Արևելքի երկրներում ծավալած գործունեությանը: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հետևում են ԱՄԷ-ում և մեձավորարևելյան մի շարք այլ երկրներում Կադիրովի «աճող կապերին» ու տվյալներ հավաքագրում Ռուսաստանից դուրս քաղաքական գործչի ու նրա շրջապատի ծավալած գործունեության մասին: