Ամերիկյան Facebook ընկերությունը որոշել է արգելել բժշկական դիմակների գովազդը սոցիալական ցանցերում, որպեսզի կանգնեցնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակների անհրաժեշտության շուրջ առաջացած շահարկումները:
«Մենք ժամանակավորապես կարգելենք բժշկական դիմակների վաճառքի գովազդն ու կոմերցիոն հայտարարությունները: Մեր թիմն ուշիուշով հետևում է վարակի տարածմանն ու մեր քաղաքականության մեջ անհրաժեշտ հայտարարություններ կանի, եթե հայտնաբերի մարդկանց, որոնք հանրային առողջապահության ոլորտում կփորձեն գումարներ վաստակել արտակարգ իրավիճակից ելնելով»: